Ստալոնեն հայտարարել է նոր «Ռեմբո»-ի նկարահանումների մեկնարկի մասին


Ստալոնեն հայտարարել է նոր «Ռեմբո»-ի նկարահանումների մեկնարկի մասին
Սեպտեմբեր 16 15:48 2018

Ամերիկացի դերասան Սիլվեստր Ստալոնեն ինստագրամի իր էջում հրապարակել է նկար՝ Ջոն Ռեմբոյի կերպարով ու հայտարարել «շուտով» նկարահանումների  մեկնարկի մասին։

 

«Սկսում եմ շուտով ու շատ հուզված եմ»,-գրել է Ստալոնեն։

 

Ստալոնեն նշել է, որ հնարավոր է կյանքը փոխվում է, բայց ոչ իր խաղացած կերպարը։

 

«Ոչինչ ավարտված չէ»,-եզրափակել է դերասանը։