Հոլիվուդյան աստղեր Ռոբերտ Պատտինսոնը, Միա Վասիկովսկան, Քրիս Էվանսը և Թոմ Հոլլանդը նկարահանվելու են նոր՝ «Սատանան՝ բոլոր ժամանակներում» ֆիլմում, որի իրադարձությունները ծավալվում են ԱՄՆ Օհայո նահանգում՝ դպրոցում ծաղրուծանակի ենթարկվող փոքրիկ տղայի, սերիական մարդասպանների, կաշառակեր շերիֆի շուրջ: Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Ուիլլարդ Ռասսելը, մեռնող կնոջը փրկելու համար զոհաբերություն է անում:
Ֆիլմի նկարահանումները մեկնարկելու են 2019-ի փետրվարին:










