Անաստասիա Վոլոչկովան 1.5 մլն դոլար արժողությամբ մատանի է նվեր ստացել


Անաստասիա Վոլոչկովան 1.5 մլն դոլար արժողությամբ մատանի է նվեր ստացել
Սեպտեմբեր 15 21:26 2018

Ռուսական բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան խնդիր չունի իր անձին ուշադրություն հրավիրելու տեսանկյունից: Այս անգամ մամուլը պարզել է մատանու արժեքը, որը վերջերս ոմն երկրպագուն նվիրել է աստղին:

 

Հարուստ երկրպագուն Վոլոչկովային 70 կարատանոց շափյուղաով մատանի է նվիրել՝ եզերապատված փոքրիկ ադամանդներով: Ինչպես պատմել է բալետի պարուհին, մատանու արժեքը բավական մեծ է՝ 1 մլն դոլար:

 

 

 

«ԿՊ»-ն գրում է, որ փորձագետն անգամ հաստատել է մատանու գինը:

 

«Կարծում եմ այս մատանու շափյուղայի գինը մեկ կարատի համար մոտ 10 հազար դոլար է: Ստացվում է, որ քարն արժե առնվազն 700-800 հազար դոլար, իսկ գուցե ավելին՝ մոտ 1 մլն դոլար»:

 

Երկրպագուն ցանկացել է, որ Անաստասիայի զարդը եզերապատված լինի ավելի խոշոր ադամանդներով: