Սեպտեմբերի 11-ի աստղագուշակ


Սեպտեմբերի 11-ի աստղագուշակ
Սեպտեմբեր 11 01:00 2018

Խոյ

 

Ճակատագիրը ձեզ համար «քննություն» է նախատեսել: Ինչպես կհանձնեք «քննությունը», այնպես էլ կլինի գործողությունների հետագա ընթացքը: Ցանկացած ասպարեզում խուսափել կտրուկ քայլերից: կոնֆլիկտային վիճակներ մի ստեղծեք սիրելի հետ, ավելի լավ է լռեք, քան վիճեք:

 

Ցուլ

 

Կտրուկ տեղաշարժերի մի սպասեք: Բայց բավական հետաքրքիր գաղափարներ կծագեն ձեզ մոտ: Սիրելիի հետ հարաբերություններում ճկուն եղեք: Դա նոր գույն կմտցնի ձեր հարաբերության մեջ: Մի զրկեք ձեզ ոչ մի բանից, դուք արժանի եք լավագույնին:

 

Երկվորյակ

 

Հրաժարվեք անգամ ամենագրավիչը թվացող գործնական առաջարկներից: Եթե չհրաժարվեք, հանրավոր է պարտվեք: Իսկ եթե շատ եք ցանկանում ընդումել առաջարկը, ապա խորհրդակցեք մասնագետի հետ:

 

Խեցգետին

 

Շատ զգացմունքային ու լարված օր է և ձեզ և ձեր շրջապատի համար: Նոր ծանոթություններ են սպասվում, բայց զգուշ եղեք, ամեն ինչ այնքան էլ պարզ չէ, ինչքան թվում է:

 

Առյուծ

 

Ձեր ճանապարհին բազում խոչընդոտներ են սպասվում: Ամեն դեպքում զերծ մնացեք ագրեսիվ պահվածքից: Հենց սկսեք նյարդայնանալ, ամեն ինչ տիրապետությունից դուրս կգա ու կդասավորվի ձեր դեմ:

 

Կույս

 

Եթե մի փոքր ջանասիրություն ցուցաբերեք, կհասնեք վաղուց ցանկալի հաջողության: Խոսքը և անձնականի և գործնականի մասին է: Ճիշտ ժամանակն է նաև ճամփորդությունների համար:

 

Կշեռք

 

Կշեռքների համար բարենպաստ ժամանակաշրջան է: Եթե ցանկանում եք օրն անմոռանալի դառնա, ղեկը ձեր ձեռքը վերցնել: Նախաձեռնողականությունն այն է, ինչ այժմ ձեզ պետք է: Լավ ժամանակ է նաև գնումներ կատարելու համար:

 

Կարիճ

 

Լարված օր է սպասվում: Պատրաստ եղեք ամեն ինչի, շրջապատի հետ շփման ժամանակ մեղմ եղեք: Կառավարեք ձեր զգացմունքները, հակառակ դեպքում կվիրավորեք դիմացինին:

 

Աղեղնավոր

 

Այսօր ինչ-որ մեկը ձեր օգնության կարիքը կունենա, անգամ եթե չեք ցանկանում, մի հրաժարվեք օգնելուց: Բացառեք միայն փողային հարցերով օգնությունը, եթե պարտքով գումար ուզեն, մի տվեք:

 

Այծեղջյուր

 

Նոր գործեր փորձեք չնախաձեռնել: դուք դեռ այնքան հասուն չեք, որ ձեր ուզած գործը կսկեք: Համբերատար եղեք: Եթե այս փուլում ինչ-որ բան չստացվի, մի ընկճվեք:

 

Ջրհոս

 

Զբաղվեք ձեզնով: Եթե ցանկանում եք ձեզ համար մի բան գնել, գնել, ցանկանում եք մի տեղ գնալ, գնացեք: Մի զրկեք ձեզ փոքրի հաճույքներից:

 

Ձկներ

 

Երկար ժամանակ է, դուք հետաձգում եք ինչ-որ կարևոր խոսակցություն, այժմ ճիշտ պահն է բոլոր հարցերը պարզելու համար: Ցանկացած բանակցություն կամ խոսակցություն կավարտվի ձեր օգտին: