Երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսն իր Instagram-ում մշտապես լուսանկարներ է տեղադրում, ինչի շնորհիվ արդեն 140 միլիոն բաժանորդ ունի, որոնց թիվն օրեցօր աճում է։
Նկարներում աստղը սովորաբար լողզգեստով է, զվարճանում է երեկույթներին, հանդիպում է ընկերների հետ կամ համաշխարհային բրենդերի հետ իր համագործակցության լուսանկարներն է ներկայացնում։

Վերջին հրապարակված նկարներում Սելենան կոկտեյլ է խմում գիշերային ակումբներից մեկում։ Բաժանորդների ուշադրությունը գրավել է երգչուհու կուրծքը, որը, շատերի կարծիքով, մեծացել է չափսերով։

Եվ իրոք, եթե համեմատենք աստղի նախկին լուսանկարները, ապա նրա կուրծքն այդչափ տպավորիչ չէր։ Դե ինչ, ճիշտ է դա, թե՝ ոչ, մենք կտեսնենք շատ շուտով, երբ Սելենայի սոցցանցում նոր լուսանկարներ կհայտնվեն։












