Վերա Բրեժնեվայի դստեր՝ Սոնյա Կիպերմանի սոցցանցի էջում բացառիկ լուսանկար է հայտնվել: Կադրում Բրեժնեվան է՝ Ջասթին Բիբերի և Հեյլի Բոլդուինի հետ: Մինչ այդ աստղերի երկրպագուները չէին էլ գուշակում, որ նրանք ծանոթ են:
Երկրպագուներին չի հաջողվել նաև պարզել, թե որտեղ են հանդիպել Վերա Բրեժնեվան, Ջասթին Բիբերն ու Հեյլի Բոլդուինը, սակայն շատերը ենթադրել են, որ երգչուհին գտնվում է ԱՄՆ-ում և հենց այնտեղ էլ կայացել է «խորհրդավոր» հանդիպումը:










