Ինչպե՞ս սիրել սեփական մարմինը


Ինչպե՞ս սիրել սեփական մարմինը
Սեպտեմբեր 2 11:00 2018

Ոչ բոլոր կանայք են գոհ իրենց արտաքինից: Ինչպե՞ս սովորենք ընդունել ինքներս մեզ, այնպիսին ինչպիսին մենք կանք: Խորհուրդներ բժիշկ-հոգեբանից:

 

Ի՞նչը մեզ մոտ այն չէ

 

Մարդիկ հակված են սև-սպիտակ մտածելուն, ծայրահեղություններին: Առավել ևս այն հարցերում, որոնցում իրենց մասնագետ են զգում և վերաբերմունքը արտաքինին այդ ոլորտնրից է: «Հավաքվի՛ր փալաս» և «սիրի՛ր քեզ այնպիսին, ինչպիսին դու կաս»․ երկու տարբերակներն էլ ծայրահեղություններ են և այնքան էլ չեն աշխատում: Ճշմարտությունը, ինչպես միշտ մեջտեղներում է: Կարևոր է պատասխան գտնել, ինչի համար է դա ձեզ պետք: Ինչու՞ է պետք ընդունենք ինքներս մեզ: Ինչի՞ն ենք ուզում հասնել դրանով:

 

Բացեիբաց՝ ինքնես մեր հետ

 

Եթե մենք ընդունում ենք մեզ այնպիսին, ինչպիսին կանք, դա բարձրացնում է մեր կյանքի որակը և ինքնագնահատականը, ինքնավստահույթուն է հաղորդում: Սակայն դա չի երջանկացնում մարդուն: Մենք կկարողանաք սիրել ինքներս մեզ, իսկ շրջապատը՝ ոչ: Այդ պատճառով կարևոր է ի սկզբանե գնահատել, թե որքանո՞վ է ձեր դժգոհությունը օբյեկտիվ: Լինում է, որ մարդն իր հանդեպ շատ պահանջներ է ունենում, սակայն դրանք ոչ մի կերպ արդարացված չեն: Գործնականորեն ամեն ինչ լավ է, սակայն միշտ կասկածում եք և ձեզ միշտ թվում է, թե ամեն ինչ վատ է: Պատահում է, որ դուք իրականում այդքան էլ լավ տեսք չունեք և արժեր զբաղվել արտաքինով: Կարևորը հասկանալն է, թե ի՞նչ կարող եք անել, իսկ ինչը պետք է ընդունել այնպես, ինչպես կա:

 

600x580

 

Հասկանում ենք խնդիրները և լուծում դրանք

 

Ճշմարտությունն այն է, որ մենք հասարակ մարդիկ ենք և դա բնական է: Մենք ոչ ահավոր ենք, ոչ էլ կարկառուն: Շատ հազվադեպ են լինում բնական գեղեցիկ և տգեղ արտաքինով մարդիկ: Սովորական մարդիկ սովորական են: Միջին: Դա փաստ է: Մեզ տրված է մարմին և մեր ձեռքերում է, թե ինչպիսին մենք այն կսարքենք: Լինում է իհարկե, որ բախտը բերում է և որևէ բան հարկ չկա անելու: Սակայն դա հազվադեպ է: Լինում է հակառակը, գեները այնպես չեն դասավորվել, և արտաքինը այնպիսինն է, որ դժվար է որևէ բան անել:

Երկու դեպքերն էլ հազվադեպ հանդիպող են, քանի որ, ինչպես նշվել է, սովորական մարդիկ սովորական են: Եվ եթե ընդունել մարմինը որպես աշխատանքային օբյեկտ, որից կարելի է կառուցել տարբեր բաներ, խնդիրը դառնում է լուծվող:

 

 

 

Եվ կգա երջանկությունը

 

Հասկանալի է, հրաշքներ չեն լինի: Ամեն մարդ ունի իր սահմանները, որից ինչքան էլ ջանք թափվի՝ դուրս գալ չի լինի: Սակայն այդ սահմանները բավականին լայն են: Ոչ բոլորը կարող են սուպեր մոդել դառնալ, բայց յուրաքանչյուրը կարող է դառնալ գայթակղիչ և հաճելի:

 

Փոխիր այն, ինչ կարող ես, ընդունիր այն, ինչ չես կարող փոխել: Սա շատ հասարակ ճշմարտություն է, որը մարդիկ չեն ցանկանում ընդունել, բայց պետք է: