Որքան ժամանակում է ուղեղը վերականգնվում ալկոհոլը չարաշահելուց հետո


Որքան ժամանակում է ուղեղը վերականգնվում ալկոհոլը չարաշահելուց հետո
Օգոստոս 30 17:59 2018

Ալկոհոլն արագ է ազդում ուղեղի վրա, եւ ուղեղի աշխատանքը բավական ուշ է վերականգնվում ալկոհոլի ընդունումից հետո։

Բրիտանական Բաթի համալսարանի (University of Bath) մասնագետները մի շարք ուսումնասիրսություններ են արել՝ պարզելու համար թե ալկոհոլ ընդունելու հաջորդ օրն ինչպես է աշխատում մարդու ուղեղը։ Նրանք ուսումնասիրել են, թե ուղեղի աշխատանքն ինչպես է փոխվում ըստ ժամերի։ Արդյունքում նրանք պարզել են, որ ուշադրությունն ու հիշողությունը թույլ են լինում անգամ այն ժամանակ, երբ արյան մեջ ալկոհոլ այլևս չի հայտնաբերվում։

Նրանք պարզել են, որ ալկոհոլի չարաշահումից հետո ուղեղի աշխատանքը ժամեր շարունակ չի կարողանում վերականգնվել։ Երբեմն դա տեւում է մեկ օրից ավելի։ Այդ ընթացքում, ըստ գիտնականների, ուշադրությունը, հիշողությունը, ռեակցիաները սովորականից թույլ են լինում ։

Աղբյուր՝ Բուժ ինֆո