Հղիության ընթացքում սթրեսը նպաստում է երեխաների մոտ դեպրեսիայի առաջացմանը


Հղիության ընթացքում սթրեսը նպաստում է երեխաների մոտ դեպրեսիայի առաջացմանը
Օգոստոս 29 17:59 2018

Ընդունված է կարծել, որ դեպրեսիան հասուն մարդկանց հիվանդություն է։ Սակայն պարզվում է, որ անգամ երկու տարեկան երեխաները կարող են տառապել դրանից։ Իսկ պատճառը հիմնականում այն է, որ նրանց մայրերը հղիության ընթացքում սթրես են տանում։

Նման արդյունքներ են ցույց տվել նոր հետազոտությունները։ Սթրեսը ստիպում է օրգանիզմին կորտիզոլ հորմոնը արտադրել, որը վնասակար է ուղեղի համար. ազդում երեխաների էմոցիաների համար պատասխանատու բջիջների վրա։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, սա վերաբերում է միայն աղջիկ երեխաներին։ Իսկ ահա տղա երեխաների վրա մոր էմոցիոնալ վիճակը հղիության ընթացքում որեւէ ազդեցություն չի ունենում։

Բեռլինի Շարիտե համալսարանական կլինիկայի գիտնականները նման եզրահանգման են եկել՝ հղիների շրջանում ուսումնասիրություններ իրականացնելուց հետո։ Այնուհետեւ նրանք երկար տարիներ ուսումնասիրել են երեխաների պահվածքը, էոցիոնալ վիճակը։

Պարզվել է, որ այն կանանց երեխաները, ովքեր հղի ժամանակ սթրես են տարել, արդեն երկու տարեկանում դեպրեսիայի նշաններ են ունեցել։ Խոսքը վերաբերում է աղջիկ երեխաներին։

Աղբյուր՝ Բուժ ինֆո