Օգոստոսի 29-ի աստղագուշակ


Օգոստոսի 29-ի աստղագուշակ
Օգոստոս 29 01:00 2018

Խոյ

 

Իրադարձություններով լի օր է սպասվում: Իրադարձությունները հիմնականում դրական կլինեն: Լավ լուրերը կուրախացնեն ձեզ ինչպես տանը, այնպես էլ աշխատավայրում:

 

Ցուլ

 

Աշխատավայրում ու տանը հանգիստ օր է սպասվում: Զգուշացեք ձեզ շրջապատող մարդկանցից: Նրանց մեջ կան այնպիսիք, որոնք փորձում են խոչընդոտել ձեր գործունեությանը:

 

Երկվորյակ

 

Հաճելի ու անակնկալ հանդիպում է սպասվում: Օրվա ղեկը ձեր ձեռքը վերցրեք, այն ամենը ինչ կձեռնարկեք, կպսակվի հաջողությամբ: Խոսքը վերաբերում է հատկապես գործնական ասպարեզին:

 

Խեցգետին

 

Նոր ծանոթությունների համար հաջող օր չէ: Օրը մի փոքր անհաջող կարող է թվալ, հատկապես օրվա սկիզբը: Բայց մի հուսահատվեք, նման օրեր բոլորի կյանքում էլ լինում են, դա անցողիկ է:

 

Առյուծ

 

Արդյունավետ օր է հատկապես գործնական առումով: Տնօրինությունը կգնահատի ձեր աշխատասիրությունը: Ցանկացած բանակցություն կավարտվի ձեր օգտին:

 

Կույս

 

Ընդհանուր առմամբ հանդարտ օր է, բայց օրվա 2-րդ կեսին կլինի շրջադարձային մի բան, որը ձեր ճակատագիրը դրական ուղղությամբ կտանի:

 

Կշեռք

 

Օրը խոստանում են թեթև պորբլեմներ, խնդիրներ, բայց քիթը մի կախեք, որքան թուլանաք, այնքան ուրիշները կփորձեն օգտվել ձեր դրությունից, ուժեղ եղեք:

 

Կարիճ

 

Անձնական, սիրային հարաբերություններում դրական տեղաշարժեր են սպասվում: Թեթև կոնֆլիկտը սիրելի հետ չի բացառվում, բայց ձեր շրջահայացությունը կփրկի դրությունը:

 

Աղեղնավոր

 

Ձեզ հաճելի անակնկալ է սպասվում, գործնական առումով դրական տեղաշարժ կլինի, բայց մի շտապես դրա մասին հայտնել ընկերներին, սպասեք, որ գործը 100 տոկոսով գլուխ գա հետո պատմեք:

 

Այծեղջյուր

 

Ձեր առաջ իրատեսական նպատակներ դրեք: Դուք ապրում եք երազանանքերով ու երազներով: Հետո վհատվում եք, որ մտքին դրածը գլուխ չի գալիս, փորձեք ամեն ինչին իրատեսորեն մոտենալ:

 

Ջրհոս

 

Աշխավայրում դուք ձեզ լավ եք դրսևորեում: Բայց ձեզ չգնահատված եք  զգում: Պատճառն այն է, որ դուք ձեր կատարած գործը ըստ արժանվույն չեք ներկայացնում, փորձեք ուղղել սխալը:

 

Ձկներ

 

Այսօր ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Ինչ էլ որ ցանկանաք կատարել, կպսակվի հաջողությամբ: Աշխատասեր եղեք ավելի, քան կաք, և արդյունքը կգոհացնի: