Հայ միլիոնատեր, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանը ժամեր առաջ Արցախ է մեկնել։ Նա այնտեղ հանդիպել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան՝ Ռուբեն Մելիքյանին, որն էլ Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել Դեն Բիլզերյանի հետ։ Լուսանկարին կից Մելիքյանը գրել է. «Զրույցը կարծես ստացվում է», ապա հեշթեգում նշել է. #ԵկԱրցախ:











