Ամերիկյան լրատվամիջոցները ցնցված են լուրով, որ հայտնի դերասան Էդդի Մերֆին 10-րդ անգամ հայր է դառնալու․ ավստրալացի մոդել ու դերասանուհի Փեյջ Բատչերը երեխայի է սպասում։
Ինչպես հայտնի է, զույգն համատեղ նաև դուստր ունի՝ Իզի Ունան, ով լույս աշխարհ է եկել 2016թ․-ին։
Մերֆին 5 երեխա ունի Նիկոլ Միտչելի հետ ամուսնությունից և ևս 3-ը՝ տարբեր ընկերուհիներից, այդ թվում Spice Girls-ի երգչուհի Մել Բիից։ Մերֆիի ամենամեծ երեխան 29 տարեկան է։Մերֆին իր բոլոր երեխաների հետ շատ լավ շփվում է ու մասնակցում նրանց անձնական կյանքին։










