ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել ու տեղեկացրել, որ պոկերի արքա Դեն Բիլզերյանի հայրը՝ Փոլ Բիլզերյանը, մի քանի տարի առաջ ՀՀ քաղաքացիություն է ստացել։
«Դեն Բիլզերյանի հայրը՝ Փոլ Բիլզերյանը, ով մի քանի տարի առաջ է ստացել ՀՀ քաղաքացիություն»,-լուսանկարին կից գրել է նա։











