Ամերիկացի դերասան Բեն Աֆլեքը համաձայնել է վերականգնողական կենտրոնում բուժումներ ստանալ:
Ըստ տեղեկությունների` դերասանի նախկին կինը` Ջենիֆեր Գարները այցելել է Աֆլեքին և համոզել է նրան, որ պետք է վերականգնողական կենտրոնում բուժումներ ստանալ: Դրանից հետո Գարները և Աֆլեքը շարժվել են հիվանդանոցի ուղղությամբ: Ըստ տեղեկությունների` դերասանը բուժումը կանցնի Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում:
Հիշեցնենք, որ դեռևս 2001 թվականի տեղեկություններ էին շրջանառվում, որ Աֆլեքը բուժվում է ալկոհոլի կախվածության դեմ: Նա նաև վերականգնողական հիվանդանոց է այցելել 2017 թվակնաին:










