Համացանցում քննարկում են Բեքհեմների 6-ամյա դստեր լուսանկարը, որում փոքրիկը բարձրակրունկներով է


Համացանցում քննարկում են Բեքհեմների 6-ամյա դստեր լուսանկարը, որում փոքրիկը բարձրակրունկներով է
Օգոստոս 26 18:18 2018

Դայվիդ և Վիկտորիա Բեքհեմներն ու նրանց երեխաները նախօրեին մասնակցել են հայտնի խոհարար Գորդոն Ռամզիի  տանը կազմակերպված ընտանեկան երեկույթին: Հավաքույթը մտերմիկ միջավայրում է անցել, բոլոր հյուրերը պարզ հագուստներով են եղել:

Համացանցում հայտնված լուսանկարներում, սակայն, Հարփերը՝ Բեքհեմների 6-ամյա դուստրը, բոլորից տարբերվում է: Փոքրիկը բարձրակրունկներով է: Այս լուսանկարը սոցցանցում բուռն քննարկումների թեմա է դարձել: Վիկտորիա Բեքհեմի երկրպագուները երկու խմբի են բաժանվել. մի խումբը հիացել է փոքրիկով, իսկ մյուս խումբը քննադատել է Վիկտորիային այն բանի համար, որ նա 6-ամյա երեխային թույլ է տվել բարձրակրունկ կոշիկներ հագնել:

 

Եղել են նաև այլ մեկնաբանություններ . ոմանք հիշեցրել են, որ փոքրիկ Հարփերը 3 000 զույգ կոշիկ ունի և տարօրինակ չէ, որ նա նմանակում է իր հռչակավոր մայրիկին՝ դիզայներ Վիկտորիա Բեքհեմին, որը նույնպես շատ է սիրում բարձրակրունկ կոշիկներ հագնել:

Վիկտորիա Բեքհեմն այս գնահատականներին չի արձագանքել: