Հրաշալի էր այսօր վերադառնալ թիմի մարզմանը.Մխիթարյան


 Հրաշալի էր այսօր վերադառնալ թիմի մարզմանը.Մխիթարյան
Մարտ 3 19:30 2017

Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» ուժերը կչափի «Բորնմութի» հետ:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «կարմիր սատանաները» առաջիկա հանդիպումից առաջ մարզում են անցկացրել: Մարզմանն ընդհանուր խմբում մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հայ ֆուտբոլիստը մարզումից հետո գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում.

«Հրաշալի էր այսօր վերադառնալ թիմի մարզմանը»,- գրել է Մխիթարյանը: Հիշեցնենք, որ վերջինս Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի՝ ֆրանսիական «Սենտ Էտյենի» հետ փետրվարի 22-ին կայացած խաղում վնասվածք էր ստացել, ինչի պատճառով ստիպված էր բաց թողնել անգլիական լիգայի Գավաթի եզրափակիչը՝ «Սաութհեմփթոնի» հետ:

Հավելենք, որ մրցող թիմերի միջև հանդիպումը կկայանա վաղը` մարտի 4-ին, Երևանի ժամանակով 16:30-ին: Մեկնարկային կազմերը և ուղիղ հեռարձակումը կայքում կլինեն խաղից մեկ ժամ առաջ: