Մխիթարյանն այսօր մարզվել է ՄՅՈւ-ի ընդհանուր խմբի հետ (լուսանկար)


Մխիթարյանն այսօր մարզվել է ՄՅՈւ-ի ընդհանուր խմբի հետ (լուսանկար)
Մարտ 3 17:34 2017

Անգլիայի առաջնության հերթական տուրի՝ «Բորնմուտի» հետ կայանալիք խաղից առաջ Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր մարզվել է ընդհանուր խմբի հետ:

Այս մասին տեղեկացնում է մանկունիացիների մամուլի քարտուղարությունը:

Հիշեցնենք՝ Մխիթարյանը Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի՝ ֆրանսիական «Սենտ-Էտիենի» հետ փետրվարի 22-ին կայացած խաղում վնասվածք էր ստացել, ինչի պատճառով ստիպված էր բաց թողնել անգլիական լիգայի Գավաթի եզրափակիչը՝ «Սաութհեմփթոնի» հետ: