Ռոնալդուն «Լաս Պալմասի» հետ խաղից հետո ոստիկանների աչքի առաջ անցել է կարմիր լույսի ներքո


Ռոնալդուն «Լաս Պալմասի» հետ խաղից հետո ոստիկանների աչքի առաջ անցել է կարմիր լույսի ներքո
Մարտ 2 23:52 2017

Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Լաս Պալմասի» հետ 3:3 հաշվով ավարտված բարդ հանդիպումից հետո խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները:

Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն, «Սանտյագո Բեռնաբեո» մարզադաշտից ընկերուհու` Ջորջիանա Ռոդրիգեսի հետ հեռանալով` պորտուգալացին անցել է լուսացույցի կարմիր ազդանշանի տակ: Խախտումը տեղի է ունեցել ոստիկանների աչքի առաջ, որոնք անտեսել են կատարվածը:

Հիշեցնենք, որ նախօրեին Իսպանիայի Լա լիգայի 25-րդ տուրում կայացած հանդիպման ժամանակ Ռոնալդուն դուբլի հեղինակ է դարձել` «Ռեալին» փրկելով պարտությունից: