Անի Լորակի ամուսինը խոսել է դավաճանության մասին


Անի Լորակի ամուսինը խոսել է դավաճանության մասին
Օգոստոս 12 19:40 2018

Թուրք գործարար Մուրատ Նալչաջիօղլուին, որը ուկրինացի երգչուհի Անի Լորակի ամուսինն է, առաջին անգամ մեկնաբանել է ընտանեկան դրաման: 

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ նրան  նկատել էին Կիևի գիշերային ակումբներից մեկում  մի աղջկա հետ:

 

Ինստագրամի իր էջում վերջինս հրապարակել է  կարճ հաղորդագրություն, որտեղ հասարակությանը կոչ է արել չդատել իր արարքները և զգացմունքները:

 

«Մի գնահատեք իմ արարքները, մտածմունքները և զգացողությունները, ձեր տեսանկյունից:  Դուք չգիտեք այն ամենը, ինչ կատարվում է իմ ներսում»,-գրել է վերջինս: