Ժամանակակից մարդու համար օդորակիչը ոչ թե շքեղության առարկա է, այլ հարմարավետ և առողջության անվտանգության ապահովման միջոց:
Ինչպես պնդում են փորձագետները, շոգ եղանակին մեքենայի մեջ օդորակիչի բացակայությունը բերում է ավտովթարների կտրուկ աճի:
Այսպես, AvD գերմանական ավտոմեքենաների ակումբի հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ ավտոմեքենայի սրահում ջերմաստիճանի բարձրացումը մինչե 32°C պայմաններում ՃՏՊ առաջացման վտանգը բարձրանում է 15%, իսկ 37°C դեպքում՝ արդեն 35%: Սակայն ավտոմեքենայի օդորակիչի սխալ օգտագործումը կարող է առողջության հետ կապված մի շարք խնդիրների պատճառ դառնալ:
Առողջության համար անվտանգ է համարվում ջերմաստիճանի մինչև 5°C փոփոխությունը, իսկ եթե մարդ 40°C շոգի ժամանակ նստում է օդորակիչով միացրած 20°C ջերմաստիճանով մեքենա, նրա մարմինը ուժեղ սթրեսի է ենթարկվում, ինչն էլ դառնում է այնպիսի մրսածության հետ կապված հիվանդությունների պատճառ, ինչպիսիք են՝ անգինան, ֆարինգիտը, լարինգիտը, տոնզիլիտը և նույնիսկ բրոնխիտը: Բացի այդ, եթե ժամանակին չփոխվի մեքենայի օդորակիչի ֆիլտրը, այն կարող է մանրէների տարածող հանդիսանալ:
Ավտոմեքենայի սրահի փակ տարածությունը ավելի է խորացնում հին ֆիլտրով օդորակիչի ազդեցությունը առողջության վրա, չէ՞ որ օդի ծավալի միավորի կտրվացքով մանրեների քանակը տասնյակ հազար անգամ ավել է սովորական միջավայրի ցուցանիշներից, այսինքն՝ մարդը հայտնվում է մանրէներով հագեցած կայունաջերմոցի մեջ:
Շատ վարորդներ նկատած կլինեն, որ օդորակիչով մեքենայի սրահում երկար գտնվելուց հետո նրանց աչքերում սուր ծակոցներ են առաջանում՝ դա նույնպես ֆիլտրի մեջ մանրեների մեծ քանակության կուտակման արդյունք է: Հենց որ օդորակիչը միանում է, օդի հոսանքը մանրէներին քշում է դեպի աչքերը, և արդյունքում առաջանում է լորձաթաղանթի բորբոքում՝ կոնյուկտիվիտ:
Կարևոր է իմանալ
Ավտոմեքենայի օդորակիչի օգտագործման հրահանգի մեջ նշված է, որ օդորակիչը միացնելուց առաջ անհրաժեշտ է երկու րոպեով բացել պատուհանները: Վարորդները սովորաբար անտեսում են այդ խորհուրդը: Մինչդեռ օդորակիչի օգտագործման այդ կանոնին հետևելը չափազանց կարևոր է յուրաքանչյուր մարդու առողջությունը պահպանելու համար:
Եթե փակ պատուհաններով ավտոմեքենան կայանեք ստվերում, 24 ժամվա ընթացքում օդի մեջ բենզոլի պարունակությունը կարող է անցնել 800 մգ ցուցանիշից: Իսկ արևի տակ կայանած ավտոմեքենայի մեջ, որտեղ ջերմաստիճանը 16°C բարձր է, բենզոլի մակարդակը կարող է 40 անգամ գերազանցել թույլատրելի ցուցանիշը և հասնել մինչև 4000 մգ: Բենզոլը թունավոր նյութ է, որը ախտահարում է լյարդը, երիկամները և թոքերը, և չափազանց դժվար է հեռացվում մարմնի մեջից:
Եթե օդորակիչը միացնել առանց սրահի նախնական օդափոխման, բենզոլի բարձր պարունակություն ունեցող տաքացած օդը անմիջապես հասնում է թոքերին, և արդյունքում բազմակի ավելանում է քաղցկեղի զարգացման վտանգը: Այդ պատճառով շոգ եղանակին մեքենայի շարժիչը միացնելուց առաջ մի քանի րոպեով բացեք մեքենայի դռները և պատուհանները և հետո միայն միացրեք օդորակիչը: Օդորակիչը միացնելուց հետո պատուհանները բաց պահեք ևս մի քանի րոպե: Որպեսզի սրահում օդորակիչի աշխատանքի ընթացքում առողջության խնդիրներ չառաջանան, հետևեք օդորակիչի օգտագործման հետևյալ պարզ կանոններին՝
Օդորակիչը միանգամից ողջ կարողությամբ մի միացրեք, օդի սառեցումը աստիճանաբար սկսեք: Օրինակ՝ սկզբում դրեք 23-26°C, և միայն 10 րոպե անց ավելացրեք ցուրտը և ջերմաստիճանը իջեցրեք մինչև 20°C:
Եթե դրսում ջերմաստիճանը 35°C-ից բարձր է, հով զգալու համար բավական է սրահի ջերմաստիճանը իջեցնել մինչև 27°C: Միայն փորձված վարորդներին, ովքեր օդի ջերմաստիճանի փոփոխման հանդեպ բարձր իմունիտետ են ձեռք բերել, կարելի է իջեցնել սրահի օդի ջերմաստիճանը ավելի ցածր ցուցանիշների վրա:
Մեքենան վարելու ժամանակ միացրած օդորակիչի պայմաններում չի կարելի բացել ավտոմեքենայի պատուհանները: Այդ դեպքում կստացվի ՚կրկնակի միջանցուկ քամի՚, որն էլ հիմնականում մրսածություն է առաջացնում: Նույնպես խորհուրդ չի տրվում օդի հոսանքը օդորակիչի ջերմարձակից ուղղել դեմքի վրա:
Ժամանակին փոխեք ֆիլտրերը և հետևեք օդորակիչի սարքի (ռադիատորի) մաքրությանը: Մի մոռացեք երկու տարին մեկ ավտոօդորակիչի սպասարկում իրականացնել, ինչը ենթադրում է մասնագիտացված ծառայության այցելություն, որտեղ կստուգեն օդորակիչի համակարգում ֆրեոնի մակարդակը, կվերալիցքավորեն սառնազդակը, կփոխեն օդորակման համակարգի կոմպրեսորային յուղը և կստուգեն կողմնակի աղմուկի առկայությունը օդորակիչը միացնելու ժամանակ:
Ավտոօդորակիչի պրոֆիլակտիկ սպասարկումը անհրաժեշտ է իրականանցնել ձմռանը: Չնայած ձմռանը օդորակիչ չեն միացնում, դրա կոմպրեսորի բաղադրիչները, ինչպես նաև մեքենայի բոլոր շարժական մասերը, անընդհատ յուղման կարիք ունեն: Այդ պատճառով ձմռանը՝ ամիսը մեկ անգամ գնացեք տաք բոքս և 30 րոպեով միացրեք օդորակիչը: Այդ ժամանակը բավարար է, որպեսզի օդորակիչն առանց որևէ խնդրի աշխատի ամառային շոգերի ժամանակ:
Ինչպես օգտվել ավտոմեքենայի օդորակիչից առանց առողջությանը վնաս պատճառելու. Ի՞նչ վտանգ կարող է ներկայացնել օդորակիչը










