Խոյ
Օրը ձեզ համար կարող է հաջող լինել միայն այն դեպքում, եթե առավոտից ինքներդ լուծեք ձեր խնդիրները ու ինքնուրույն որոշումներ կայացնեք։
Ցուլ
Բավականին բարդ օր է սպասվում, շատ խնդիրներ կառաջանան, որոնք բացառապես արագ լուծում կպահանջեն։
Երկվորյակ
Կարողացեք մարդկանց բաց թողնել, դուք շատ արագ եք մարդկանց հետ կապվում ու դժվար եք բաց թողնում, եթե ուզում են հեռանալ, թողեք գնան։
Խեցգետին
Հեշտ օր չէ, խնդիրներ կառաջանան հատկապես ֆինանսական հարցերում։ Պատրաստ եղեք խելամիտ քայլեր կատարել։
Առյուծ
Այսօր դուք կարող եք ձեզ մի փոքր հանգիստ թույլ տալ, հատկապես աշխատավայրում, ձեր փոխարեն ուրիշները այսօր կաշխատեն։
Կույս
Սպասվում է անակնկալ հանդիպում կամ ծանոթություն, որը կարող է հանգեցնել սիրային հարաբերությունների։
Կշեռք
Չի կարելի այս օրը շատ հաջող համարել, լարված իրավիճակներն այսօր ձեզանից անպակաս կլինեն։
Կարիճ
Դուք այսօր ձեր հասցեին բավական շատ քննադատություններ կլսեք, դրանք մի մասը տեղին են, այնպես որ փորձեք լսել։
Աղեղնավոր
Ստիպված կլինեք հաշտվել ձեր պարտության հետ։ Դրա մեղավորը միայն դուք չեք, այնպես որ միայն ձեզ մի մեղադրեք։
Այծեղջյուր
Դուք այսօր կպարզեք, որ ձեր ֆինանսական հաշվարկներում սխալվել եք ու կանգնելու եք փաստի առաջ։
Ջրհոս
Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս ոչ մի դեպքում համբերատարությունը չկորցնել ու մարդկանց հետ զգույշ խոսել։
Ձկներ
Այսօր դուք շատ կենսուրախ կլինեք ու ձեզ շատ լավ կզգաք և ֆիզիկապես, և հոգեպես, վայելեք օրը։










