Tert.am Life-ին հայտնի է դարձել, որ ծնվել է երգչուհի Ինգա Արշակյանի երկրորդ երեխան։ Փոքրիկը լույս աշխարհ է եկել ԱՄՆ–ում, քանի որ դեռ ամիսներ առաջ ծնողները մեկնել էին Միացյալ Նահանգներ։
Ինգան և սիրելին` Աշոտը, ամուսնացել են 2015 թվականի հունիսին։
Հարցազրույցներից մեկում երգչուհին նշել է, որ մայրությունը հրաշք է: Իր դեպքում միախառնվել են հուզմունքը, ուրախությունը, քնքշությունը, բերկրանքը։ Զույգի առաջնեկն աղջիկ է, փոքրիկը մեկուկես տարեկան է։ Երգչուհին չի սիրում շատ խոսել անձնական կյանքի մասին։ Մինչև հիմա նա չի հրապարակել նաև ավագ դստեր լուսանկարը։
Քանի որ այս ժամին օվկիանոսից այն կողմ գիշեր է, Ինգայի հետ կփորձենք կապ հաստատել ավելի ուշ։










