Ռիտա Սարգսյանը՝ Նունե Եսայանի ծննդյան միջոցառմանն ու նոր տեսահոլովակի շնորհանդեսին


Ռիտա Սարգսյանը՝ Նունե Եսայանի ծննդյան միջոցառմանն ու նոր տեսահոլովակի շնորհանդեսին
Օգոստոս 6 09:46 2018

Տեղի է ունեցել երգչուհի Նունե Եսայանի նոր տեսահոլովակի շնորհանդեսը, որի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է: 

Տեսահոլովակը ամերիկաբնակ երգիչ Փոլ Բաղդադյանի ՝ 1989 թվականին ձայնագրված  և հենց սկզբից հիթ դարձած «Ես ուզում եմ» հայտնի երգի  նոր տարբերակն է:

Շնորհանդեսին, ի թիվս գործընկերների, բարեկամների ու ընտանիքի անդամների, ներկա է եղել նաև Ռիտա Սարգսյանը: 

Երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանն է լուսանկարներ հրապարակել միջոցառումից ու գրել. «Սիրուն երեկո էր , Նունեի ծննդյան օրն ու նոր տեսահոլովակի շնորհանդեսը լուսավոր , իսկական ու սիրելի մարդկանց հետ: 

 Ծնունդդ շնորհավոր ,Նուշ ջան , ապրես»: