Պարուհի Անաստասիա Վոլոչկովան «Ինսթագրամում» հրապարակել է նոր լուսանկար, որում հագուստի փոխարեն՝ նրա վրա միայն սրբիչ է: Լուսանկարը նա մակագրել է. «Երբ առավոտը լուսավոր է, բարի և առեղծվածային»: Նրա երկրպագուները չեն գնահատել նրա այդ «անկեղծությունը»:
Երկրպագուները արձագանքել են՝ ասելով, թե Անաստասիան այլևս ոչ մեկին չի կարող զարմացնել իր մերկ լուսանկարներով: Նրան հիշեցրել են հանգստից «նյու» ոճով լուսանկարները:
Իմիջիայլոց, Վոլոչկովան հեգնանքով է վերաբերվում քննադատություններին և «Ինսթագրամում» նույնիսկ թողարկել է հեշթեգ՝ #շպագատ Վոլոչկովայից, որտեղ պարբերաբար հայտնվում են նորություններ:











