Լավագույն դիմակները արևայրուքից հետո


Լավագույն դիմակները արևայրուքից հետո
Օգոստոս 5 15:40 2018

Դիմակ կաթնաշոռից

Խառնեք 2 թ. գդալ կաթնաշոռը 1 թ. գդալ թունդ թեյի հետ: Ավելացրեք 0.5 թ. գդալ ձկան յուղ, նարնջի և կիտրոնի կեղև: 15 րոպե անց լվացեք դիմակը մաղադանոսի սառը թուրմով: Հետո դեմքին քսեք խոնավացնող կրեմ:

 

Վարունգով և կեֆիրով դիմակ

Պիգմենտային լաքաներից կօգնի ազատվել վարունգը: Երեկոյան քսեք այն դեմքին, այնուհետև քսեք կեֆիր:

 

Դեղնուցով դիմակ

Հում դեղնուցը խառնեք 1 թ. գդալ ձիթապտղի ձեթի հետ, ավելացրեք դանակի ծայրով մեղր: Պահեք դեմքի վրա 10 րոպե, այնուհետև լվացեք դեմքը կաթով:

 

Վարունգով և կիտրոնով դիմակ

Քերիչով անցակացրեք վարունգը, ավելացրեք 10 կաթիլ կիտրոնի հյութ: Քսեք դեմքին և 20 րոպե հետո լվացեք: Դիմակն ավելի երիտասարդ, էլաստիկ կդարձնի մաշկը: