Տեսակետը, որ մազերի հաճախակի ներկումը քաղցկեղ է առաջացնում, հաստատվել է Լոնդոնի Princess Grace Hospital կլինիկայի բժիշկների կատարած վերջին հետազոտության արդյունքում: Աշխատանքի արդյունքները հրապարակել է The Times-ը:
Բժիշկները վերլուծել են կաթնագեղձի քաղցկեղով հիվանդ կանանց տվյալները և եկել այն եզրակացության, որ ներկի բաղադրության մեջ առկա սինթետիկ նյութերը չափազանց վտանգավոր են:
Գլխի էպիթելային մաշկը ունակ է կլանելու և կուտակելու այդ թունավոր նյութերը: Արդյունքում դրանք, ներթափանցելով օրգանիզմ, առաջացնում են կրծքագեղձի քաղկցեղ:
Աղբյուր՝ BlogNews.am










