Օգոստոսի 2-ի աստղագուշակ


Օգոստոսի 2-ի աստղագուշակ
Օգոստոս 1 21:00 2018

Խոյ

 

Օրը բավական ռիսկային է, դուք քայլում եք շեղբի վրայով, զգույշ եղեք, վտանգավոր գործարքների մեջ մի ներքաշվեք։

 

Ցուլ

 

Հնարավոր է այսօր իրադրությունը դեպի վատը փոխվի, դա ձեզ շատ կհուզի, բայց եթե խելամիտ գտնվեք, արագ դուրս կգաք այդ իրավիճակից։

 

Երկվորյակ

 

Բավական հանգիստ ու թեթև օր է սպասվում։ Ամեն ինչ կընթանա այնպես, ինչպես պլանավորել էիք։

 

Խեցգետին

 

Գործընկերոջ հետ հնարավոր է բավական լարված հարաբերություններ առաջանա, դրա նրանից է, որ դիմացինները սովորել են, որ դուք իրենց «ոչ» չեք կարողանում ասել, և ձեր մի «ոչը» կոնֆլիկտի առարկա է դառնում։

 

Առյուծ

 

Ժամանակն է ձեր առաջ նոր նպատակներ դնելու։ Հները իրագործել չեք կարողանում, փորձեք առաջ շարժվել այլ ճանապարհով։

 

Կույս

 

Դուք ձեր հանդեպ շատ քննադատական մոտեցում ունեք, բայց շատ իզուր, եթե ձեր շուրջը նայեք, կտեսնեք, որ դուք մի քանի քայլ առաջ եք։

 

Կշեռք

 

Փորձեք այսօր աղմկոտ երեկույթների չմասնակցել, այն կարող է ավարտվել վեճով, ինչը ձեզ շատ կտխրեցնի։

 

Կարիճ

 

Շատ բարեհաջող օր է աշխատավայրում լուրջ հաջողություններ գրանցելու համար, անձնականում էլ այսօր ամեն ինչ հարթ կլինի։

 

Աղեղնավոր

 

Ձեր աշխատունակությունը շատ ցածր է, դուք իրոք շատ հոգնած եք, ձեզ անպայման մի քանի օրով հանգիստ տվեք։

 

Այծեղջյուր

 

Այսօր դուք կարող եք ձեզ շռայլություններ թույլ տալ, անգամ կարող եք մեծ գնումներ կատարել, քանի որ մեծ գումար եք ստանալու։

 

Ջրհոս

 

Դուք ամեն հարցում սովոր եք լինել առաջինը, բայց այսօր հնարավոր է ձեր ունակություններով զիջեք, մի նեղսրտեք, սա կյանք է և ամեն ինչ հնարավոր է։

 

Ձկներ

 

Անձնական կյանքում ամեն ինչ այնքան էլ հարթ չի ընթանում, վեճերը ևս չեն բացառվում, եղեք խելամիտ ու կրակին վրա յուղ մի լցրեք։