Սուրճի գավաթով ապագայի գուշակություն


Սուրճի գավաթով ապագայի գուշակություն
Հուլիս 29 18:04 2018

Սուրճը խմելուց Հետո գավաթն իր պնակի մեջ պետք է շրջվի հակառակ կողմի վրա։ Գավաթը շրջելու համար պետք է սուրճը ծռել խմված եզերքի դիմացի կողմից։ Երբ գավաթր հակառակ կողմի շրջված է, պետք Է երեք անգամ դարձնել շրջանակի և ապա թողնել մինչև սառչի ու չորանա։
Գավաթր շրջելիս մրուրը ներսի պատերի վրա գծագրում Է զանազան ձևեր ու պատ­կերներ։ Սուրճի գավաթի գուշակությունը այս պատկերների բացատրության մեջ Է։
Եթե մյուս պատկերների համեմատ գավա­թի ներսում կլոր ձևերր ավելի շատ են, կնշանակի, որ անձը մոտ ժամանակներս դրամ պիտի ստանա։
Եթե կլոր ձևերի մեջ երկար գծեր կան առանց շարունակության, ապա սա հապաղումի նշան Է, որի իրականացումը պարտադիր չե։ Կլորներր շրջապատող բազմաթիվ օձապտույտ գծերր վշտի ու բախտի ձախոր­դության նշաններ են։ ուղիղ գծերը ցույց են տալիս հանդարտություն երկար կյանք, հանգստություն։
Ընդհանրապես դեմքի ձևերր լավ նշան են և ցույց են տալիս հաջող ամուսնություն, սիրային գաղտնիքներ։
Քառակուսի ձևերը երջանկության և խաղա­ղության նշան են։
Երկար քառակուսիները ցույց են տալիս ընտանեկան անհամաձայնություն։
Անկյունավոր և անկանոն ձևերը վշտի, տառապանքի, մտահոգության նշաններ են և պիտի տևեն այնքան ժամանակ, որքան շատ են այդ ձևերը։
Պսակը նշանակում Է պատիվ։
Խաչը մոտալուտ հավանական մահվան նշան Է։
Թռչյունը ցույց Է տալիս ուրախություն։
Եռանկյունը նշանակում Է մոտալուտ ժա­ռանգություն։
Երկար ուղիղ գծերը ճանապարհորդության նշան են։
Տարբեր ուղղություններով բազմաթիվ մանր գծերը վիշտ են հայտնում։
Համրիչի ձևով իրարու մոտ գտնվող մանր հատիկները հղիության նշան են։
Մարդու ձևը մոտալուտ այցելություն Է։ Եթե այդ ձևի թևերը բացված են, ապա նվերը պիտի ընդունվի։ Եթե այդ ձևերը շատ են նման մարդու, նշանակում Է, որ անձը թուխ է։ Եթե նմանությունը մարդու հետ հեռավոր է, ապա անձը խարտյաշ է։
Գավաթի հատակի փոքր բարձրությունները վատ նշան են, ցույց են տալիս պատուհաս, ծանր հիվանդություն, մոտալուտ մահ։
Պսակը և կողքին խաչը մոտալուտ մեծ հարստության նշան է։
Ծաղիկներն, առհասարակ, ուրախության, հաճույքի և երջանիկ կյանքի նշաններ են։
Մարդու ձևի կողքին երեք-չորս քառակուսիների առկայությունը նշանակում է, որ անձը շուտով նամակ պիտի ստանա։
Գավաթի հատակի մոտ պատկերված մար­դու պառկած ձևը հիվանդության նշան է։
Կենդանիների նմանվող պատկերները միշտ էլ լավն են գուշակում ։ Այսպես, ձին երա­զանքի իրականացում է, ուղտը, մեծ և անակընկալ հարստության նշան, շունը՝ հավա­տարիմ անձ և այլն։
Գուշակելիս ձևերի նշանակությունը երբեմն փոխվում է ըստ ունեցած դիրքի:Ուրեմն, նախ պետք է րնդհանուր կերպով զննել գավաթը, ապա նոր անցնել քննության՝ սկսելով ձախից և շարունակելով աջ ։