Մարտի 1-ին Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը պայմանագիր է ստորագրել «Ալաշկերտի» հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Նա կզբաղեցնի ակումբի փոխնախագահի պաշտոնը:
Հիշեցնենք, որ գարնանային հատվածի առաջին հանդիպումը Հայաստանի գործող չեմպիոնը կանցկացնի մարտի 4-ին` հյուրընկալվելով «Բանանցին»:










