Ո՞ր մթերքները կարող են երիկամներում քարերի առաջացման պատճառ դառնալ․ սա պետք է իմանան բոլորը


Ո՞ր մթերքները կարող են երիկամներում քարերի առաջացման պատճառ դառնալ․ սա պետք է իմանան բոլորը
Հուլիս 25 23:55 2018

Ցինկի բարձր պարունակությամբ մթերքների օգտագործումը նպաստում է երիկամներում քարերի առաջացմանը, նախազգուշացրել են Սան Ֆրանցիսկոյի Կալիֆորնիայի համալսարանի հետազոտողները։

Ցինկը կարող է հանդես գալ միջուկի դերում, որի շուրջը ձևավորվում են երիկամների քարերը: Փորձագետները համարում են, որ հետազոտության արդյունքները կարող են հանգեցնել երիկամների քարերի գոյացման կանխարգելման և բուժման նոր մոտեցումների:

Մասնագետները հիշեցրել են, որ մեծ քանակությամբ ցինկ պարունակում են կարմիր միսը, թռչնամիսը և այնպիսի ծովամթերքներ, ինչպես խեցգետինը և օմարը: