«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան նախորդ շաբաթ կոնֆլիկտ է ունեցել թիմի երկրպագուների հետ, գրում է «The Sun»-ը:
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Մանչեսթերի սրճարաններից մեկում, որտեղ 23-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը ճաշել է ընկերների հետ:
Պոգբան քաղաքավարի կերպով մերժել է երկրպագուներին ինքնագիր տալ, բայց վերջիններս նրա արձագանքը անքաղաքավարի են համարել, ափսե են նետել ֆուտբոլիստի ուղղությամբ և հարձակվել նրա վրա:
Հաստատության աշխատակազմը ոստիկանություն է կանչել, բայց երբ նրանք ժամանել են, միջադեպի մասնակիցներն արդեն սրճարանում չեն եղել:
ՄՅՈւ-ի երկրպագուները ափսե են նետել Պոգբայի վրա, երբ վերջինս հրաժարվել է ինքնագիր տալ










