Ամերիկացի ռեժիսոր և սցենարիստ, «Լա-Լա լենդ» ֆիլմի ռեժիսոր Դեմիեն Շազելի «Մարդը լուսնի վրա» ֆիլմը Վենետիկի կինոփառատոնի բացմանը կներկայացվի:
Դրաման նվիրված է ամերիկացի տիեզերագանց Նիլ Արմստրոնգին: Նրա դերը խաղացել է Ռայան Գոսլինգը: Վենետիկի կինոփառատնոը կտևի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 9-ը: Ժյուրիի նախագահն լինելու է Գիլերմո դել Տորոն:










