Բարսելոնան երկար տարիներ կախված կլինի Մեսսիից.Լուիս Էնրիկե


Բարսելոնան երկար տարիներ կախված կլինի Մեսսիից.Լուիս Էնրիկե
Փետրվար 28 23:20 2017

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն սարսափելի չի համարում այն փաստը, որ «կապտանռնագույնները» կախված են Լիոնել Մեսսիից:

«Միամիտ կլինեի, եթե կարծեի, որ մեր թիմը կախված չէ աշխարհի լավագույն ֆուտբոլիստից: Հուսով եմ, որ մենք դեռ կախված կլինենք նրանից երկար տարիներ:

Չեմ համարում Մեսսիին կիսապաշտպան: Նա ավելի շատ հարձակվող է: Նույնիսկ այն դեպքում, երբ նա խաղում է ավելի հետ քաշված: Մենք պետք է հաշվի առնենք նրա բոլոր որակները»,- Էնրիկեի խոսքն է մեջբերում Lequipe.fr-ը: