Խոակին Ֆենիքսը կլինի հաջորդ Ջոկերը


Խոակին Ֆենիքսը կլինի հաջորդ Ջոկերը
Հուլիս 15 10:52 2018

Խոակին Ֆենիքսը հաստատվել է Բեթմենի հակառակորդի՝ Ջոկերի դերում: Warner Bros ստուդիայում  ֆիլմի նկարահանումները կսկսվեն սեպտեմբերին Նյու Յորքում:

 

Ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը Տոդ Ֆիլիպսն է:  Ֆիլմի թողարկման ամսաթիվը դեռ հայտնի չէ: 

 

Ջոկերի մասին ֆիլմի բյուջեն կազմելու է 55 մլն դոլար: Բացի այդ  ստուդիան մասնակցում է Ջոկերի մասին ևս մեկ ֆիլմի մշակմանը, որտեղ գլխավոր դերը ստանձնելու է Ջարեդ Լետոն: