Մեգան Մարքլը խոստովանել է, որ կարոտում է դերասանական կարիերան


Մեգան Մարքլը խոստովանել է, որ կարոտում է դերասանական կարիերան
Հուլիս 15 19:00 2018

Արքայազն Հարրիի հետ ամուսնությունից հետո Մեգան Մարքլի կյանքը շրջադարձային փոփոխության ենթարկվեց։ Դերասանուհին ստիպված էր խաչ քաշել իր կարիերայի վրա, տեղափոխվել Բրիտանիա ԱՄՆ-ից, հրաժարվել կարճ կիսաշրջազգեստներից ու ընդհանուր առմամբ փոխել հագուստի ոճը։ Սակայն, պարզվում է, Մեգանը ամենից շատ կարոտում է նկարահանումները։

 

Դուբլին այցի ժամանակ ելույթ ունենալիս Մեգանը խոստովանել է, որ կարոտում  է «Suits»-ում իր հերոսուհուն։

Հանդիպմանը ներկաներից մեկը՝ Ֆիոնա Մուրը ասել է, որ դքսուհու հետ զրույցի ժամանակ ասել է, որ շատ էր սիրում այդ սերիալը ու կարոտում է նրա կերպարին, ինչին ի պատասխան Մեգանն ասել է «Ես էլ»։