Անջելինա Ջոլին պատրաստվում է հրապարակել իր անձնական օրագիրը


Անջելինա Ջոլին պատրաստվում է հրապարակել իր անձնական օրագիրը
Հուլիս 15 19:36 2018

Անջելինա Ջոլին պատրաստվում է ծայրահեղ քայլի դիմել՝ 6 երեխաների նկատմամբ խնամակալությունը միայնակ ստանձնելու համար: Նա հայտարարել է, որ դատարանին է տրամադրելու իր անձնական օրագիրը, որտեղ գրառումներ է թողել ընտանեկան կյանքի՝  այդ թվում իր և Բրեդ Փիթի միջև սկանդալների ու Փիթի  ոչ ադեկվատ պահվածքի մասին:

 

Շատերը վստահ են, որ դատարանը չի հավատա այդ գրառումներին,   Ջոլին դեռ պետք է ապացուցի, որ դրանք նոր չի հորինել և որ օրագրի բովանդակությունը համապատասխանում է իրականությանը: Դերասանուհու  որոշ երկրպագուներ էլ այն կարծիքին են, որ եթե նա այդպիսի օրագիր ունենար, ապա   վաղուց կհրապարակեր այն: