Որտե՞ղ հանգստանալ Սևանում, մենք խոստանում ենք անմոռանալի հանգիստ (լուսանկարներ)


Որտե՞ղ հանգստանալ Սևանում, մենք խոստանում ենք անմոռանալի հանգիստ (լուսանկարներ)
Հուլիս 13 18:44 2018

Կտրվել ամառվա տապից,վայելել հաճելի ու անմոռանալի օրեր: Եվրոպական իրականությունը Հայաստանում: Մենք առաջարկում ենք ձեր հանգիստը անցկացնել Sevan Up Inn նորաբաց հյուրանոցային համալիրում:

Վայր, ուր ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները իսկական հանգիստ վայելելու համար: 

Հյուրանոցային համալիրը նորակառույց է, իր գործունեությունը մեկնարկել է 2018 թվականի հունիսից: Սա նշանակում է, որ հյուրանոցային համալիրը և դրա տարածքը գտնվում են իդեալական վիճակում, դրանում առկա ենթակառուցվածքները թարմ են, և հենց դուք եք լինելու դրա առաջին սպառողները:

Հյուրանոցային համալիրը գտնվում է Սևանի ամենահանգիստ վայրերից մեկում՝ Սեւան-Ճամբարակ մայրուղու 3,7 կմ-ի վրա, այն շրջապատված է հրաշք բնությամբ, տարատեսակ ծառերով, և գտնվում է հենց Սևանա լճի ափին:

Հյուրանոցային համալիրը առաջարկում է տաք ուտեստների, աղցանների և քաղցրավենիքների լայն տեսականի, որոնք պատրաստված են միմիայն թարմ մթերքներից: Հրավիրված շեֆ խոհարարը իր աշխատանքով հաճելիորեն կզարմացնի ձեզ:

 

Sevan Up Inn-ի կողմից առաջարկվող ծառայությունների, սենյակների և քոթեջների շնորհիվ, դուք կարող եք ձեր հանգիստը դարձնել անմոռանալի:

Մեր նկարահանող խումբը եղել է տեղում, ծանոթացել պայմաններին:

Այն գեղեցիկ ու հարմարավետ հյուրանոցային համալիր է, նախատեսված ինչպես ընտանիքով, այնպես էլ ընկերներով լավ հանգիստ անցկացնելու համար: 

Հյուրանոցային համալիրը ունի 16 երկտեղանոց սենյակ եւ 4 քոթեջ (երկու ննջասենյակ, ճաշասենյակ խոհանոցով) լճի տեսարանով: Նախաճաշը, ընթրիքը,բացօթյա լողավազանի համար նախատեսված տոմսը ներարառված է  սենյակի գնի մեջ: Բացօթյա լողավազանը կառուցված է այնպես, որ ստեղծվում է տպավորություն թե այն միաձուլվում է լճի հետ: Հյուանոցային համալիրի տարածքում գործում է սպորտ հրապարակ ( Ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ ): Տարածքում գործում է բացօթյա սրճարան, լճի, լեռների եւ Սեւանաավանքի տեսարանով:

 

Նշենք նաև, որ հյուրանոցային համալիրը  գեղեցիկ լուսանկարներ ստանալու համար յուրօրինակ վայր է։


Sevan Up Inn հյուրանոցային համալիրի հասցեն Է՝ Գեղարքունիքի մարզ, Սեւան-Ճամբարակ մայրուղի 3,7 կմ. N 1.

Հյուրանոցային համալիրի հետ կարող եք կարող եք կապնվել  (+374) 41-01-88-08, (+374) 41-17-02-91 հեռախոսահամարով կամ՝  [email protected] էլ. փոստով:

Հյուրանոցային համալիրի կայքն է՝ www.sevanupinn.am: