Spice Girls-ի նախկին երգչուհի Մել Բին չորրորդ անգամ հղի է։ Այս մասին ինստագրամի իր էջում հայտնել է նրա զուգընկերը, ստիլիստ Գարի Մադաթյանը։
«Հրատապ լուր․ Ես ու Մել Բին սպասում ենք մեր առաջին երեխային»,-գրել է Մադաթյանը։
Երգչուհին այս լուրը դեռևս չի մեկնաբանել։
Հայտնի է, որ Մել Բին արդեն ունի 3 դուստր՝ 3 տարբեր տղամարդկանցից։
Նշենք, որ Հարրիի Մադաթյանն ավարտել է Երևանի Պետական Համալսարանը։ Նա Բևերլի Հիլզում ունի վարսավիրանոց «Boom Boom & Beyond», ինչպես նաև զբաղվում է բարեգործությամբ։










