Խոյ
Հանուն առաջնային գործերի, աչքաթող մի արեք 2-րդայինը, քան որ հենց այդ երկրորդական գործերից է կախված ձեր ֆինանսական բարեկեցությունը: Սիրելիի հետ պաշտոնական կամ վիրավորված տոնով մի խոսեք, դա լարում է հարաբերությունները, ընդհանրապես, նայեք ձեր ներսը, հասկացեք՝ ինչ եք ուզում, շարժվեք առաջ:
Ցուլ
Խանդը մի կողմ դրեք սիրելիի հետ հարաբերություններում, դա կործանարար է, փորձեք վստահել դիմացինին: Երկարատև ճամփորդություն է սպասվում, որին դուք շատ երկար եք սպասել:
Երկվորյակ
Ձեր առաջ նպատակներ դրեք ու շարժվեք առաջ, միայն այդ կերպ է հնարավոր առաջ գնալ, հակառակ դեպքում ոչնչի չեք հասնի, քանի որ ժամանակ առ ժամանակ ծուլությունը հաղթում է աշխատասիրությանը:
Խեցգետին
Սեր առաջին հայացքից. Ահա ինչ են հուշում աստղերը Խեցգետիններին: Դուք երկար եք սպասել ձեր 2-րդ կեսին, հիմա ամեն ինչ ձեր օգտին է դասավորվում:
Առյուծ
Դուք հեշտությամբ եք անցնում թույլատրելի սահմանը, ինչը դուր չի գալիս ձեր շրջապատին, եթե չփոխվեք, մի պահ կզգաք, որ մնացել եք միայնակ:
Կույս
Բիզնես ծրագրերում հաջողության կհասնեք, աստղերը խորհուրդ են տալիս ավելի զգույշ լինել ֆինանսական հարցերում և ամեն ինչ կհաջողեք:
Կշեռք
Այնքան տարված կլինեք աշխատավայրում խնդիրներով, որ անձնական հարցերը կարգավորելու ժամանակ չեք ունենա: Բայց փորձեք թեկուզ քիչ, բայց ժամանակ տրամադրել նաև ընտանիքին:
Կարիճ
Այժմ ձեր կյանքի լավագույն ժամանակներն են: Ցանկացած բան ձեր ուզածով է ավարտվում, չկա մի ցանկություն, որ այս պահին չկարողանաք իրականացնել:
Աղեղնավոր
Հրատապ մի քանի հարցեր կառաջանան, որոնք կպահանջեն ձեր ողջ ուշադրությունը, բայց դուք բավական ուժեղ եք և կարող եք հաղթահարել ամեն բան:
Այծեղջյուր
Աստղերը ձեզ համար հետաքրքիր հանդիպում են կանխատեսում, եթե անգամ դա չվերածվի սիրային հարաբերության, լավ ընկեր դուք հաստատ ձեռք կբերեք:
Ջրհոս
Դուք շատ ագրեսիվ տրամադրությունների մեջ եք, պատճառը ձեր շրջապատի մարդիկ են, որոնք փորձում են ձեզ ղեկավարել, իսկ դուք չեք ուզում դա թույլ տալ, ինչն էլ հանգեցնում է կոնֆլիկտի:
Ձկներ
Աստղերը խորհուրդ են տալիս անձնական ու ֆինանսական հարցերի մասին այլ մարդկանց հետ չխոսել, անգամ եթե որևէ ասպարեզում հաջողություն եք գրանցել, ուրախացեք, բայց ցածրաձայն:










