Ո՞վ է «Միսս ԱՊՀ-2018» մրցույթում Հայաստանը ներկայացնող Ռոմելլա Թամարյանը


Ո՞վ է «Միսս ԱՊՀ-2018» մրցույթում Հայաստանը ներկայացնող Ռոմելլա Թամարյանը
Հուլիս 3 17:14 2018

Հայաստանը «Միսս ԱՊՀ-2018» միջազգային գեղեցկության մրցույթում կներկայացնի մոդել, դերասանուհի Ռոմելլա Թամարյանը: Հայ գեղեցկուհին ծնվել է 1995 թվականին, 23 տարեկան է: Սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 9 տարի զբաղվել է պարով: Ունի բազում նախասիրություններ, այդ թվում՝ զբաղվում է դիմահարդարմամբ:

Միջազգային ստուգատեսն այս տարի կանցնի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հուլիսի 18-27-ը: Մրցույթին կմասնակցեն ԱՊՀ անդամ երկրների 18-25 տարեկան 25 գեղեցկուհիներ:

Միջազգային գեղեցկության մրցույթի նպատակն է բացահայտել աղջիկների, ովքեր ունակ են պատշաճ և բարձր մակարդակով ներկայացնելու ԱՊՀ երկրները համաշխարհային նորաձևության և կինոարտադրության ասպարեզներում, հաղթողի համար ապահովել պրոֆեսիոնալ զարգացում և մասնագիտական աճ, որին կհաջորդեն հրավերներն աշխարհահռչակ մոդելային տների, տարբեր պրոդյուսերական ընկերությունների և կինոարտադրողների կողմից, ինչը «Միսս ԱՊՀ»-ի հաղթողին կընձեռի այդ ոլորտներում առաջնային դերեր զբաղեցնելու հնարավորություն: Մրցույթի նպատակներից է նաև ամրապնդել ԱՊՀ երկրների միջև միջազգային հարաբերությունները մոդելինգի և գեղեցկության ոլորտներում:

Այս տարի ևս գեղեցկության մրցույթի եզրափակիչը կլուսաբանեն հայտնի բլոգերներ, նորաձևության հայտնի ամսագրերի խմբագիրներ, նորաձևության քննադատներ, դիզայներներ և հայտնի աստղային դեմքեր, ովքեր հատուկ այս միջոցառմանը մասնակցելու համար կժամանեն Ղազախստան: Միջոցառմանը ելույթ կունենան նաև հայտնի ու ճանաչված աստղեր:

Նշենք, որ «Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչը նախորդ տարի անցկացվել էր Հայաստանում: Մրցույթում հաղթող ճանաչվեց Հայաստանի ներկայացուցիչ Շուշան Երիցյանը։

29572654_1747486032007741_8027820183693562071_n36473986_1856384331117910_5040135557691211776_n36527978_2186753248214576_2106707988700987392_n36603033_1857753544314322_2817216487083737088_n36496054_1855056317917378_4462798748023521280_n33759689_1809168022506208_2904322018734243840_n

Աղբյուր՝ Blognews.am