Արամեն «Նաիրի» բժշկական կենտրոնում է. երգչին վիրահատել են


Արամեն «Նաիրի» բժշկական կենտրոնում է. երգչին վիրահատել են
Հուլիս 3 14:10 2018

Այսօր Նաիրի բժշկական կենտրոնում վիրահատվել է երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արամեն: Aysor.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց երգչի պրոդյուսեր, ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանը՝ մեկտեղ հավելելով, որ Արամեի կյանքին որևէ վտանգ չի սպառնում, թեթև խնդիր էր, որն արդեն չեզոքացվել է:

«Հենց նոր մեզ հայտնեցին, որ որևէ լուրջ խնդիր չկա, վիրահատությունն արդեն բարեհաջող ավարտվել է, նրան շուտով պալատ կտեղափոխեն: Հիվանդանոցում ընդամենը մեկ օր է մնալու», - մանրամասնեց պրոդյուսերը:

Սյոմա Կոդաբաշյանը վստահեցնում է՝ ընդամենը 3 օրից Արամեն կվերադառնա իր բեմական գործունեությանը: