Լեպսը պատմել է, թե ինչպես է վիճել օդանավակայանում և երբ է զրկվել կուսությունից


Լեպսը պատմել է, թե ինչպես է վիճել օդանավակայանում և երբ է զրկվել կուսությունից
Հուլիս 1 06:21 2018

Բաստայի GAZLIVE շոուի նոր թողարկման ժամանակ երգիչ Գրիգորի Լեպսը պատմել է, որ երեք ամիս առաջ օդանավակայանում տհաճ իրավիճակում է հայտնվել։ Երգչի խոսքով՝ Մոսկվայի Շերեմետևո օդանավայանում վիճել է ուղևորներից մեկի հետ։

 

«Ամեն ինչ նորմալ ավարտվեց։ Նա ինձ ինչ-որ բան ասաց, ես՝ նրան։ Հետո ես դուրս եկա, իսկ կինը նրան արգելեց»,-հստակեցրել է Լեպսը։

 

 

Երգիչն ասել է, որ սկսել է հազվադեպ ոգելից խմիչքներ օգտագործել՝ ի տարբերություն բուռն երիտասարության։

 

Երկրպագուների համապատասխան հարցին պատասխանելով՝ Լեպսն ասել է, որ կուսությունից զրկվել է 12 տարեկանում։