Լեզվի փիրսինգը վտանգավոր է ատամների եւ լնդերի համար


Լեզվի փիրսինգը վտանգավոր է ատամների եւ լնդերի համար
Հունիս 30 16:40 2018

Փիրսինգի սիրահարները նաեւ լեզվի վրա են անում փիրսինգ, սակայն իրականում սա այնքան էլ անվտանգ չէ, ինչպես նրանք կարծում են։ Շվեյարացի գիտնականները պարզել են, որ լեզվի վրա փիրսինգ ունեցող մարդիկ ավելի հաճախ են տառապում ատամների, լնդերի տարատեսակ հիվանդություններից, լնդերի արյունահոսություններից ու բերանի խոռոչում բորբոքային գործընթացներից, քան նրանք, ովքեր չունեն փիրսինգ լեզվին։
Բժիշկ Կլեմենս Վալտերը նշում է, որ որքան մոտ է փիրսինգը տեղակայված ատամներին, այնքան խնդիրները մեծանում են։
Բժիշկներն ուսումնասիրել են նրանց, ովքեր լեզվի վրա են փիրսինգ ունեցել եւ նրանց, ովքեր շրթունքին են ունեցել։ Պարզվել է, որ շրթունքի փիրսինգը ատաների ու լնդերի հետ կապված որեւէ խնդիր չի առաջացնում, մինչեւ լեզվի վրայի փիրսինգը լուրջ խնդիրների պատճառ է դառնում։

Աղբյուր՝ Բուժ ինֆո