Չկպչող, չայրվող մակերես ունեցող թավաների օգտագործումը կարող է ուռուցքներ առաջացնել։ Նման եզրահանգման են եկել ամերիկացի մասնագետները։ Նրանք գտնում են, որ նման թավաների մակերեսին առկա քիմիական նյութերը անցնում են ջրի մեջ ու կարող են քաղցկեղի պատճառ դառնալ։
Վաշինգտոնի շրջակա միջավայրի պահպանման գործակալության տվյալներով՝ քիմիական նյութերը, որոնք օգտագործվում են չայրվող մակերես ունեցող թավաների պատրաստման ժամանակ, քայքայվում են՝ թափանցելով սննդի մեջ։
Նրանց կատարած նախկին ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ այդ քիմիական տարրերը կապված են թե քաղցկեղի, թեե խոլեստերինի բարձր մակարդակի, թե իմունային համակարգի թուլացման հետ։
Այդ քիմիական տարրերը այլ ազդեցություններ էլ են ունենում օրգանիզմի վրա՝ քաշի մեծացում, հորմոնալ ֆոնի խանգարումներ, վանաձեւ գեղձի ֆունկցիայի խանգարումներ եւ այլն։ Այդ քիմիական նյութերը ներթափանցում են օրգանիզմ, եթե նման թավաների մակերեսը վնասվում է։
Աղբյուր՝ Բուժ ինֆո










