Հունիսի 29-ի աստղագուշակ


Հունիսի 29-ի աստղագուշակ
Հունիս 29 01:01 2018

Խոյ

 

Ուշադրություն դարձրեք առողջությանը, սկսեք զբաղվել ձեզնով: Խոյերի շրջապատում կան մարդիկ, որոնք չափից շատ բան գիտեն նրանց մասին, փորձեք ավելի փակ կյանքով ապրել, չպատմել ձեր ծրագրերի մասին, դրանք ավելի արագ կիրականանան:

 

Ցուլ

 

Ցուլերն իրենց հոգնած, դատարկված ու միայնակ կզգան, բայց դա երկար չի տևի: Անակնկալ հանդիպումը կամ մի բարի լուրը ամբողջովին կբարձրացնի ձեր տրամադրությունը. դուք ձեզ լավ կզգաք:

 

Երկվորյակ

 

Անձնական կյանքի առումով բուռն օրն է սպասվում: Սիրո խոստովանություն կլսեք, որը շատ սպասված էր ձեզ համար, քանի որ նա ով սեր կխոստովանի, երկար ժամանակ ձեր ուշադրության կենտրոնում է եղել: Աշխատունակությունը մի փոքր ցածր է, բայց բոլորի հետ էլ դա պատահում է, հոգ չէ:

 

Խեցգետին

 

Խեցգետիններին թվում է, որ իր զուգընկերն իրենից ինչ-որ բան է թաքցնում կամ խաբում է: Այդ մշտնջենական կասկածները ձեր հոգին կրծում են ու լարված հարաբերությունների պատճառ դառնում, փորձեք ամեն ինչին հանգիստ նայել ու նյարդայնանալու փոխարեն խոսել դիմացինի հետ:

 

Առյուծ

 

Առյուծները կփորձեն ամեն ինչում իրենց ներդրումն ունենալ, բայց խորհուրդ է տրվում զերծ մնալ ավելորդ ակտիվությունից, քիթը մի խոթեք այնտեղ, որտեղ պետք չէ:

 

Կույս

 

Միանգամից մի քանի՝ առաջին հայացքից տհաճ նորություններ կլսեք, բայց ամբողջ հարցն  այն է, որ այդ ինֆորմացիայի մեծ մասը սուտ է, այնպես որ փորձեք նախ ճշտել լուրերը, հետո տխրել:

 

Կշեռք

 

Օրվա առաջին կեսին ձեզ կթվա, որ հաջողությունը ձեզնից երես է թեքել, ընտանիքի հետ կոնֆլիկտ, սիրելի հետ վեճ, բայց եթե մի փոքր համբերատարություն ցուցաբերեք, օրվա 2-րդ կեսը շատ դրական միջավայրում կանցնի:

 

Կարիճ

 

Փորձեք զերծ մնալ պահի տակ կայացրած որոշումներից, կան հարցեր, որոնք լուծում են պահաջում, այն էլ շուտափույթ, բայց լավ մտածեք, նոր գործեք ու արտահայտվեք:

 

Աղեղնավոր

 

Դուք ունեք բազում ծրագրեր, ցանկություններ, որոնք սակայն չեն իրականանում, պատճառն այն է, որ փորձում եք կենտրոնանալ միանգամից մի քանի բանի վրա, փորձեք սկսել մեկից, և ամեն ինչ կստացվի:

 

Այծեղջյուր

 

Ձեզ սպասվում է շատ մեծ հիասթափություն ընկերոջ, այն էլ մոտ ընկերոջ հանդեպ, սա թող ձեզ դաս լինի մարդկանց մինչև վերջ չվստահելու ու գաղտնիքները չպատմելու հարցում:

 

Ջրհոս

 

Գործին, աշխատանքին, կարիերային վերաբերող լուրջ ընտրության առաջ կկանգնեք, միանգամից մի քանի առաջարկ կստանաք: Ընտրելն, իհարկե, դժվար է, բայց ընտրեք այն, որը առաջին հայացքից այդքան էլ շահութաբեր չէ, քանի որ դա միայն առաջին հայացքից է այդպես:

 

Ձկներ

 

Դուք վաղուց եք աշխատանք փնտրում, սա հենց այդ օրն է, ընկերոջից կստանաք աշխատանքի առաջարկ, ընդունեք դա, եթե անգամ այնքան էլ ձեր սրտով չէ, խոստումնալից է առաջարկը ու առաջ կգնաք: