Սերժ Թանկյանը կնոջ հետ Հայաստանում է (լուսանկարներ)


Սերժ Թանկյանը կնոջ հետ Հայաստանում է (լուսանկարներ)
Հունիս 23 16:00 2018

Սերժ Թանկյանը կրկին Հայաստանում է: Նա հայրենիք է ժամանել կնոջ՝ Անժելա Մադաթյանի հետ:

Երաժիշտն Instagram-ի իր էջում լուսանկար է տեղադրել, որից պարզ է դառնում, որ օրերս հասցրել է լինել «Ոսկեվազ» գինետանը, որտեղ հանդիպել է նաեւ ռեփեր Միշոյին եւ նրա կնոջը՝ ԱՄՆ-ում հայտնի հաղորդավարուհի եւ լրագրող Սոնա Հովհաննիսյանին: 

Ռեփերի կինը եւս երաժիշտի հետ հանդիպումից Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում երեւում են նաեւ Սերժի կինը, Սոնայի հայրը՝ Գագո Հովհաննիսյանն ու հորեղբայրները՝ Դավիթ ու Արմեն Հովաննիսյանները:

«Այնքան հրաշալի բաներ են պատահում այս ամառ: Հրաշալի օր՝ հրաշալի մարդկանց հետ, որն անցկացրեցինք մեր գինետանը»,-լուսանկարին կից գրել է Սոնան: