Խոյ
Աշխատանքի ու անձնական կյանքի հետ կապված բոլոր հարցերը վերջնական ու դրական լուծում կստանան։
Ցուլ
Սկսեք հետևել ձեզ ու ձեր առողջությանը, դուք վերջին ժամանակներս շատ հոգնած եք ու ձեզ շտապ հանգիստ է պետք։
Երկվորյակ
Մտերիմ մարդու հետ շատ լուրջ զրույց կունենաք, որը կփոխի նրա մասին ձևավորված ձեր սխալ կարծիքը։
Խեցգետին
Սիրելիի հետ հարաբերությունները մի փոքր լարված կլինեն, դրա մեղավորը դուք եք, եթե չփոխվեք, սպասեք նաև բաժանման։
Առյուծ
Բավական հետաքրքիր օր է սպասվում։ Օրվա 2-րդ կեսին սպասեք հաճելի անակնկալների շատ անսպասելի մեկի կողմից։
Կույս
Եթե նստեք ու բողոքեք կյանքից, դրանով ոչնչի չեք հասնի, բողոքելու փոխարեն սկսեք գործել։
Կշեռք
Դժվար ու իրադարձություններով լի օր է սպասվում։ Դուք շատ կիսատ գործեր ունեք, որոնք այսօր այդպես էլ չեք հասցնի ավարտել։
Կարիճ
Սպասվում է կարճատև ճամփորդություն։ Այն իր հետ կբերի հիանալի տպավորություններ ու զգացողություններ։
Աղեղնավոր
Սպասեք լավ լուրերի, դրանք ձեզ շատ կուրախացնեն ու նոր լիցքեր կհաղորդեն։
Այծեղջյուր
Սպասվում է անակնկալ հանդիպումը, որը կարող է հանգեցնել սիրային հարաբերությունների։
Ջրհոս
Աշխատավայրում որոշ դժվարություններ են սպասվում։ Ձեզ համար որոշ փոփոխություններ կլինեն, որոնք ձեզ դուր չեն գալիս։
Ձկներ
Շատ հաջող օր է սպասվում, դուք բավական մեծ գնումներ կկատարեք, որը ձեզ հաճույք կպատճառի։










