Կիրկորովն այրել է Քսենյա Սոբչակի հագուստը


Կիրկորովն այրել է Քսենյա Սոբչակի հագուստը
Հունիս 10 00:43 2018

Ֆիլիպ Կիրկորովը հեռուստաշոուի շրջանակում այրել է Քսենյա Սոբչակի հագուստը։

 

Երգիչն Instagram-ի իր էջում տեսագրություն է հրապարակել, որտեղ այրում է Քսենյա Սոբբչակի հագուստը։ Ուստի այժմ «ռուսական բեմի արքա»-ին օգտատերերը «ինկվիզիտոր» են հռչակել։ Տեսագրությունում Կիրկորովն այրում է Սոբչակի հագուստը՝ ասելով․ «Ոչ ոքի մի՛ պատկանիր»։

 

Ըստ երևույթին, մինչ այդ հագուստի վրա բենզին է լցված եղել, քանի որ այն միանգամից բռնկվել և այրվել է։ Ժապավենում նկատելի է եղել նաև կրակը հանգցնելու պատրաստ մարդը։

 

Երկրպագուները տեսագրությունը միանգամից համեմատել են միջնադարում կանանց այրելու ծեսի հետ։