Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեի որդին՝ 46-ամյա էդսոն Շոլբի Նասիմենտուն, որն առավել հայտնի է որպես Էդինիո, ներկայացել է ոստիկանություն՝ սկսելու կրել 13-ամյա ազատազրկման պատիժը. այս մասին հայտնել է Lenta.ru-ն:
2014 թվականին բրազիլական դատարանը Պելեի որդուն դատապարտել էր 33 տարվա ազատազրկման՝ փողերի լվացման համար, որոնք ստացվել էին թմրանյութերի վաճառքից, բայց Էդինիոն ազատության մեջ է մնացել, քանի դեռ նրա միջնորդությունն ուսումնասիրվել է Վերաքննիչ դատարանում։
Հինգշաբթի դատարանը վերջնականապես հաստատել է մեղադրական վճիռը, սակայն մեղմացրել այն՝ հասցնելով 12 տարվա և 10 ամսվա։










