27-ամյա դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը և 49-ամյա ռեժիսոր Դարրեն Արոնոֆսկին բաժանումից որոշ ժամանակ անց հանդիպել են Նյու-Յորքում կայացած գալա-երեկույթներից մեկում և շատ սիրալիր են եղել միմյանց նկատմամբ: Նրանք ոչ միայն զրուցել են միմյանց հետ, այլև համաձայնել են միասին լուսանկարվել:
Միջոցառման ընթացքում դերասանուհին բեմից ողջունել է նախկին ընկերոջը՝ ասելով, որ շատ ուրախ է տեսնել նրան ու հպարտ է, որ ժամանակին միասին աշխատել են:
Ջենիֆեր Լոուրենսի և Դարրեն Արոնոֆսկու սիրավեպն սկսվել է «Մայրիկ» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Լոուրենսը ֆիլմի գլխավոր դերակատարուհին է եղել, իսկ Արոնոֆսկին՝ ռեժիսորը: Նրանց կապը շարունակվել է մեկ տարուց ավելի, սակայն հետո աստղերը բաժանվել են:
Ջենիֆեր Լոուրենսն ու Դարրեն Արոնոֆսկին հաճախ են ասում, որ իրենք լավ ընկերներ են մնացել:










